չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նվազել է

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նվազել է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները:

51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ:

Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները:

Առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.2 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում են 0-18 տարեկանները։

  • Կիսվել: