երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում Շվեդիայի դեսպանն այցելել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն Ակնալիճ գյուղում

Հայաստանում Շվեդիայի դեսպանն այցելել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն Ակնալիճ գյուղում

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն այցելել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն Ակնալիճ գյուղում: Նա այդ մասին հայտնել է իր թվիթերյան էջում:

Դեսպանը, մասնավորապես, նշել է. ՛՛Շատ ճանաչողական էր այցը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի աշխարհի ամենամեծ եզդիական՝ Թաուսե Մալաքի և յոթ հրեշտակների տաճար: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի արձանը կանգնած է տաճարի կողքին գտնվող այգում՛՛:

 

  • Կիսվել: