հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք գտնելու պրոբլեմ չունի. Փաշինյան

Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք գտնելու պրոբլեմ չունի. Փաշինյան

Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք գտնելու պրոբլեմ չունի։ Այս մասին այսօր Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վստահեցրել է, որ Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա, աշխատողների պրոբլեմ կա: ՛՛Աշխատանքի հմտություն և գրագիտություն ունեցող մասնագետի պրոբլեմ կա՛՛,-ասել է վարչապետը:

Նա նաև հավելել է. ՛՛Գուցե լինեն առանձնահատուկ մասնագիտություններ, որտեղ նման խնդիր կլինի, բայց 21-րդ դարում Հայաստանում գտնվելով, եթե երկրի ներսում աշխատանք չի գտնում, կարող է Երևանի կամ այլ բնակավայրի իր բնակարանում նստած՝ աշխատանք գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ Հայաստանի կրթության ռազմակավարության մեջ կա մասնագիտական կողմնորոշման հասկացություն։

Կան մասնագիտություններ, որոնք ժամանակի հետ վերանում են, կան որ նոր են ձևավորում․ այդ իսկ պատճառով կրթությունը ցկյանս գործողություն է։ Ցանկացած շատ լավ մասնագետ կարող է ինչ-որ պահի հասկանալ, որ իր մասնագիտությունն այնքան էլ պահանջված չէ, կարող է շատ արագ վերապատրաստվել և նոր մասնագիտություն ձեռք բերել՛՛:

  • Կիսվել: