երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

Հայաստանում մայրական մահացության դեպքերը նախորդ տարի նվազել են

 Մանկական և մայրական մահացության  ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։  

Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

«Մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում՝ 11 տոկոսով։ Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս դրական տենդենը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, և աշխատանքներ են տարվում գնահատելու, թե ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ չի արձանագրվել այն արդյունքը, որն ակնկալվում էր։

Նա նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։

  • Կիսվել: