շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ քաղաքացի․ ԱՆ խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ քաղաքացի․ ԱՆ խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ»,- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: