շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան. Թորոսյան

 

Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, ըստ Թորոսյանի, Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է  26658-ի:

Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են:

«Իհարկե կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի., նրանցից 44-ը միացված է արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի

Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից 4-ը միջին ծանրության է, 7-ը՝ թեթև:

«Մոտ 80 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ: Այս մասով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: