երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է կյանքից զրկվել

Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է կյանքից զրկվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է մահացել։

Նախարարի խոսքով՝ երեխան պատվաստված չի եղել։

«Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ  հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», - ասաց նա:

Նախարարի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել:

«Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե  տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», - ընդգծեց Ավանեսյանը:

  • Կիսվել: