շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում ավելացել է 16-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում ավելացել է 16-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում հասել է 408-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 257 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 392-ի։

  • Կիսվել: