չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հայաստանում հեղուկ գազը հուլիսին թանկացել է 54,3 տոկոսով

Հայաստանում հեղուկ գազը հուլիսին թանկացել է 54,3 տոկոսով

Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով: Այս մասին ասված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ։

Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ:

Հիշեցնենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է անառողջ մրցակցությունը․

«Մայիսին առանձին գազալցկայաններ հեղուկ գազի գինը սահմանել էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արդյունք էր, որովհետև տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում»:

 

  • Կիսվել: