երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում երկրից մեկնող կամ ժամանող յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին օգտվում է հայկական ավիաընկերությունների ծառայություններից. Սանոսյան

Հայաստանում երկրից մեկնող կամ ժամանող յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին օգտվում է հայկական ավիաընկերությունների ծառայություններից. Սանոսյան

Հայաստանում երկրից մեկնող կամ ժամանող յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին օգտվում է հայկական ավիաընկերությունների ծառայություններից, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՛՛2022 թվականին ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին՛՛ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա հավելեց, որ նախորդ տարի ոլորտում ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, եւ բացվել է 9 նոր ուղղություն:

՛՛Երեւանից եւ Գյումրիից կարելի է թռիչքներ իրականացնել աշխարհի 45 ուղղություններով, ընդ որում՝ դրանց 20-25 տոկոսը սպասարկում են հայկական ավիաընկերությունները։ 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 2,5 տոկոս՛՛,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: