շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանում ԵՄ դեսպանը Սոթքի մոտ պարեկություն է իրականացրել եվրոպացի դիտորդների հետ

Հայաստանում ԵՄ դեսպանը Սոթքի մոտ պարեկություն է իրականացրել եվրոպացի դիտորդների հետ

Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ պարեկություն կատարելով Սոթք գյուղի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերից։

 

«Մեր դիտորդները դեսպանին տեղեկացրել են վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ազդում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: