ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում դպրոցների հիմնական մասն ունի 300-500 աշակերտ. ԿԳՄՍ նախարար

Հայաստանում դպրոցների հիմնական մասն ունի 300-500 աշակերտ. ԿԳՄՍ նախարար

Հատկապես գյուղական վայրերում բավական մեծ թիվ են կազմում մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները. ԱԺ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա նշեց, որ Հայաստանում դպրոցների հիմնական մասը ունի 300-500 աշակերտ։

Նախարարը նշեց, որ փոքր դպրոցների համար հավելավճարների առաձին սխեմաներ են կիրառում։ «Մինչև 100 աշակերտ ունեցող բոլոր դպրոցներում, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս է, ապա  ուսուցիչները մինչև 50 տոկոս հավելավճար են ստանում, նաև բազմահամակազմ դասարանների պարագայում է այդպես», - ասաց նա։

  • Կիսվել: