Հայաստանում COVID-19-ից մահացել է 20-ամյա հնդիկ ուսանողուհի
Շաբաթ օրը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է երիտասարդ աղջիկ: Նա ազգությամբ հնդիկ է, ընդամենը՝ 20 տարեկան։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Մահացողը սովորում էր նշված բուհում:
Դանիելյանի խոսքով՝ աղջիկը ուներ շաքարային դիաբետ, բայց մահը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։ 10 օրից ավելի ուսանողուհին հոսպիտալացված է եղել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի COVID-19-ի կենտրոնում։
«Աղջկա ծնողներից մեկը արդե եկել է Հայաստան։ Մենք էլ աշխատում ենք դեսպանատան հետ, որպեսզի կազմակերպենք աղջկա տեղափոխումը։ Այս մասով մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց նա։