երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում  աճել են միգրացիոն հոսքերը․ Փոխոստիկանապետ

Հայաստանում աճել են միգրացիոն հոսքերը․ Փոխոստիկանապետ

Հայաստանում բավական աճել են միգրացիոն հոսքերը։

Իրավիճակը կառավարելի ու վերահսկելի դարձնելու նպատակով ոստիկանության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ, որոնք միտված են Հայաստան ժամանած այլ պետությունների քաղաքացիների անվտանգության ապահովման, ինչպես նաև հնարավոր նոր հանցավոր երևույթների ներթափանցմանը կանխելուն, այս փաստն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Հայաստանի Հանրապետությունը հանցավորության մակարդակի առումով զբաղեցնում է բավականին բարենսպաստ դիրք. օրինակ, 100 հազար բնակչին Հայաստանում բաժին է ընկնում երկու սպանություն, 1,4 ավազակություն, 4,7 կողոպուտի դեպք, մինչդեռ, Ղազախստանում, համապատասխանաբար, 5,6, 11, 3, 52, 3, Ռուսաստանում՝ 8,2, 15,15,1, Վրաստանում՝ 2,2, 5, 6, 9, 3։

«ՀՀ ոստիկանության անձնակազմը մարտունակ է, ի զորու է կատարել իր առջև դրված խնդիրները՝ ՀՀ տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկելի դարձնելու առումով», - հավելեց փոխոստիկանապետը։

  • Կիսվել: