երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում. ԱՆ (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում. ԱՆ (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:

Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:

Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ:

Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը:

Սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում գրանցվեց:

Մանրամասները՝ ՀՀ Առողջապահության նախարարության տեսանյութում.

  • Կիսվել: