կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինայից Անթալիա տեղահանված ռուս որբ երեխաները կարող են դառնալ օրգանների ապօրինի փոխպատվաստման դոնոր. ահազանգում է Մալոռուսսիայի ռուսական համայնքը

Ուկրաինայից Անթալիա տեղահանված ռուս որբ երեխաները կարող են դառնալ օրգանների ապօրինի փոխպատվաստման դոնոր. ահազանգում է Մալոռուսսիայի ռուսական համայնքը

Մալոռուսսիայի ռուսական համայնքը ահազանգում է, որ Ուկրաինայից Լեհաստանի տարածքով թուրքական Անթալիա տեղահանված ռուս որբ երեխաները կարող են դառնալ օրգանների ապօրինի փոխպատվաստման դոնոր։
 

Արդեն այսօր Լեհաստանի տարածքով Թուրքիայի մայրաքաղաք են ժամանել 159 ռուս որբեր Ուկրաինայից։ Նրանք "տարահանվել են" Անթալիայի գաղտնի հյուրանոց։ Մալոռուսիայի ռուսական համայնքի տվյալներով՝ հնարավոր է, որ արդեն այսօր նրանցից վերցնեն օրգանները:

"Նման տվյալներ մենք ստացել ենք "Խերսոնշչինայի փրկության կոմիտեից" եւ բժիշկներից ։ Պարզվում է՝ Լեհաստան ուղարկելուց առաջ (որտեղից, ըստ պաշտոնական տվյալների, երեխաները հայտնվել են Թուրքիայում), երեխաներից երիկամների, լյարդի եւ այլ օրգանների կենսաբանական նյութի անալիզներ են վերցրել։ Պարզ է դառնում տեղի ունեցողի էությունը. ռուս որբերին տանում են օրգանների համար սղոցելու", – ասվում է հայտարարության մեջ ։

Համայնքը նաեւ հայտնում է, որ շուտով Անթալիա կժամանեն եւս 2 հազար որբ երեխաներ Ուկրաինայից: "Մենք կոչ ենք անում Ռուսաստանի և արտերկրի ողջ ռուսական համայնքին պայքարել Մալոռուսիայի երեխաների համար։ Մսագործներին կանգնեցնելու միակ միջոցը իրավիճակը հրապարակելն է եւ թուրքական իշխանություններին ստիպելը՝ իրավիճակը դնել միջազգային դիտորդների եւ հասարակական գործիչների վերահսկողության տակ",- ասված Է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: