ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ Ավանեսյան

Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: