երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում 6 տարեկան աղջիկն ընկել է 7-րդ հարկից ու ողջ մնացել

Հայաստանում 6 տարեկան աղջիկն ընկել է 7-րդ հարկից ու ողջ մնացել

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից։ Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:




  • Կիսվել: