կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցապից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Արցապից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել

Փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրում վերաբնակեցված Միխայելյանների ընտանիքում տղա է ծնվել։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իջևանի բժշկական կենտրոնում՝ 3,500 կգ քաշով, 50 սմ հասակով։ Նորածին Վրույր Միխայելյանը ընտանիքի երրորդ զավակն է։ Ավագ երեխաները աղջիկներ են։

Տավուշի մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր այցելել են բժշկական կենտրոն, շնորհավորել նորածնի մայրիկին՝ Արեգա Միխայելյանին, երեխայի ծննդյան կապակցությամբ, փոքրիկին մաղթել առողջ կյանք, խաղաղ ու անհոգ մանկություն։

  • Կիսվել: