ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հայաստանն ընդգրկվել է FORBES-ի՝ կորոնավիրուսի անվտանգության չափանիշներով ամենավտանգավոր երկրների ցանկում

Հայաստանն ընդգրկվել է FORBES-ի՝ կորոնավիրուսի անվտանգության չափանիշներով ամենավտանգավոր երկրների ցանկում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով FORBES-ի՝ COVID-19-ի անվտանգության չափանիշներով աշխարհի 100 երկրների ցանկին, որում Հայաստանը 91-րդ է:

«Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով:

Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:

Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան:

Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝ վերջինններից՝ շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային:

Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում. Թուրքիա՝ 37, Վրաստան՝ 39, Ռուսաստան՝ 61, Իրան՝ 73, Ադրբեջան՝ 75:

Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի:

Այստեղ են ասել՝ ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»,-գրել է Աշոտյանը:

  • Կիսվել: