շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանն ու Իրանը կվերսկսեն Արաքս գետի մոնիտորինգը. Սիմիդյան

Հայաստանն ու Իրանը կվերսկսեն Արաքս գետի մոնիտորինգը. Սիմիդյան

Հայաստանն ու Իրանը կվերսկսեն սահմանային Արաքս գետի ջրերի մոնիտորինգը: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024-ի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա խոսքով՝ համատեղ մոնիտորինգը կոչված է պարզելու, թե որտեղ և ինչպես է գետն աղտոտված։

՛՛Մոնիտորինգը շատ է ուշացել, բայց այժմ, նախապատրաստվելուց հետո, մենք՝ մեր իրանցի գործընկերների հետ, կկարողանանք սկսել այն՛՛,-նշեց նա:

Ըստ Սիմիդյանի՝ հայկական կողմի համար առանցքային նշանակություն ունի միջազգային համագործակցությունը իրանցի գործընկերների հետ։ Նա հավելեց, որ տարեսկզբից իր 3 արտասահմանյան աշխատանքային այցերից երկուսը եղել են Իրան։

  • Կիսվել: