ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանն ու Հնդկաստանն ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր են պատրաստում

Հայաստանն ու Հնդկաստանն ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր են պատրաստում

Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի նախագիծը, որն ուղարկվել է հնդկական կողմին փոխհամաձայնեցման»,- հայտնել են գերատեսչությունից։

 

Հիշեցնենք, որ նմանատիպ համաձայնագիր Հայաստանը նախատեսում է ստորագրել Չինաստանի հետ։

  • Կիսվել: