հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանել է մի քանի ժամ առաջ։

«ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։

Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: