կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են արցախցի երեխաների համար

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են արցախցի երեխաների համար

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցի բոլոր երեխաների և պատանիների համար, ովքեր ուզում են դառնալ մեր ընտանիքի անդամը։

Քանի որ մենք կյանքի իմաստը, սիրո և գեղեցիկի բանաձևը գտել ենք երաժշտության, միասնական երգեցողության մեջ, որպես մեր ունեցած ամենամեծ հարստություն՝ ուզում ենք ձեզ առաջարկել դառնալ դրա մի մասնիկը։

Երգչախմբի՝ Արցախ կատարած շրջագայությունների, փառատոների շրջանակներում մեզ հետ սերտ կապի մեջ եղած արցախյան երգչախմբերի սիրելի անդամներ, խմբավարներ, երաժիշտներ, նաև՝ պարզապես արցախահայ անծանոթ մեր բարեկամներ, քույրեր և եղբայրներ, ձեզ սպասում ենք անհամբեր։ 

Հեռախոսահամար՝ 010/091 535758

  • Կիսվել: