հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

  • Կիսվել: