շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին

Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

Ատրճանակ մրցաձև՝

Բենիկ Խլղաթյան
Գևորգ Մելքոնյան
Էլմիրա Կարապետյան
Նարե Գաբրիելյան

Հրացան մրցաձև՝

Հրաչ Բաբայան

Մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան:

  • Կիսվել: