շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի հովիտներում և մայրաքաղաքում սպասվում է մինչև 42 աստիճան շոգ և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի հովիտներում և մայրաքաղաքում սպասվում է մինչև 42 աստիճան շոգ և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում օգոստոսի 13-18-ի ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 13-18-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ՀՀ տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 13-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 13_08_23.jpg (210 KB) 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։

Yerevan 13_08_23.jpg (44 KB)

 

  • Կիսվել: