հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Առաքելության ղեկավարը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», – նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: