չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
«Հայաստանի Հանրապետություն»․ Աղբավայրերի բաց այրումը թունավոր նյութերի արտանետման աղբյուր է

«Հայաստանի Հանրապետություն»․ Աղբավայրերի բաց այրումը թունավոր նյութերի արտանետման աղբյուր է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հանրապետությունում առաջնային լուծում պահանջող խնդիրներից է կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Նույն կարեւորությամբ այսօր ծառացած են նաեւ արտադրական թափոնների կառավարման խնդիրները: Սակավահող Հայաստանում 1.5 հազարի հասնող մեծ ու փոքր աղբավայրերի գոյությունը լրջագույն  էկոլոգիական եւ առողջապահական խնդիրներ է առաջադրում: Այն լուծելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը իրականացնում է  ծրագրային գործողություններ:

Սակայն այս հիմնահարցը ունի մեկ այլ կողմ, որի լուծումը մեծապես կախված է հասարակության վարքագծից: Այսօր մեզանում դեռեւս գերակայում է այն համոզմունքը, որ աղբն այրելը նրանից ազատվելու ամենահեշտ եւ էժան տարբերակն է: Ընդորում, այդ քայլին նաճախ դիմում են եւ ֆիզիկական, եւ իրավաբանական անձինք: Քչերը գիտեն, որ այրման դեպքում անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցվում մարդու առողջությանը եւ շրջակա միջավայրին, քան դրանց հողածածկումը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: