ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանի և Վրաստանի ՏԿԵ նախարարները հետևել են թունելների շինարարական աշխատանքների ընթացքին

Հայաստանի և Վրաստանի ՏԿԵ նախարարները հետևել են թունելների շինարարական աշխատանքների ընթացքին

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելել ենք և ծանոթացել Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։

Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։

Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել ենք Ստեփանծմինդա – Գվելեթի հատվածի շինարարությանը։

Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:

Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկել ենք ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները»,-նշել է նա:

  • Կիսվել: