հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի բուհերում ուսման վարձերի պարտքերը մարվել են 90%-ով. Հարությունյան

Հայաստանի բուհերում ուսման վարձերի պարտքերը մարվել են 90%-ով. Հարությունյան

Հայաստանի բուհերում ուսման վարձերի պարտքերը մարվել են 90%-ով: Այս մասին Ազգային ժողովի նիստում այսօր ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ կառավարությունն ընդունել է վճարովի հիմունքներով սովորող ուսանողների աջակցության մեխանիզմ։

Նա նշեց. «Մասնավորապես, 90% եւ բարձր գործակցով գնահատականներ ունեցող ուսանողները, վերջին կուրսերի ուսանողները ստանում են ուսման վարձի 100%-անոց փոխհատուցում, ավելի ցածր կուրսերի նույն առաջադիմությամբ ուսանողները՝ 75% փոխհատուցում: Մնացած ուսանողներին ուսանողական վարկերի աջակցություն է տրամադրվել։ Այսպես, նրանց, ում առաջադիմությունը 80% եւ բարձր է ամբողջությամբ փոխհատուցվում են ուսման վարկի տոկոսադրույքները, մյուս ուսանողների համար տոկոսադրույքը փոխհատուցվում է մինչեւ 5%-ով:

Ես չգիտեմ մի դեպք, որ ուսանողին հեռացրել են միայն չվճարելու համար: Համալսարանները ուսանողների հետ կազմում են վճարման անհատական ծրագրեր, քանի որ իրենք են շահագրգռված դրանով»

Հարությունյանի խոսքով՝ այս պահին հանրապետության համալսարաններում մարվել է ուսման վարձի վճարման ենթակա պարտքերի 90%-ը:

 

 
 

  • Կիսվել: