երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է. Արամ Ա

Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա կաթողիկոսը ադրբեջանական ուժերի՝ Սյունիք ներխուժման վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անց, ահա նույն թշնամին աշխարհի առաջ, արհամարհելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է Հայաստանի նկատմամբ ոճրային արարքները։

Թշնամու հետապնդած նպատակները հստակ են։ Հայաստանի բարեկամ համարվող երկրների լռությունը տարօրինակ է։ Այս կացության մեջ, մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջում կեցվածք»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

  • Կիսվել: