շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան մեկնել Կիպրոս

Հայաստանցիներն ապրիլի 1-ից կկարողանան մեկնել Կիպրոս

Կիպրոսի առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից Հայաստանը պաշտոնապես ներառել է այն երկրների ցանկում, որտեղից թույլատրվում է զբոսաշրջիկների այցելությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Առողջապահության նախարարության հատուկ գրանցամատյանում Հայաստանն ընդգրկվել է պետությունների «կարմիր խմբում», որտեղից ժամանող ուղևորները կարող են խուսափել երկշաբաթյա կարանտինից, եթե երկու անգամ հաջողությամբ կորոնավիրուսի թեստ հանձնեն:

Ընդ որում՝ կղզի ժամանողները պետք է ունենան 72 ժամվա վաղեմության Covid-19-ի թեստի բացասական պատասխան, որից բացի պետք է սեփական հաշվին ևս մեկ թեստ հանձնեն Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում։

Հաղորդվում է նաև, որ, բացի այդ, Կիպրոս ժամանողները կղզի մեկնելուց առաջ 24 ժամվա ընթացքում պետք է առցանց լրացնեն CyprusFlightPass ներգաղթի ձևաթուղթը։

  • Կիսվել: