երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանաբնակ եզդիներին սիրով կոչ եմ անում մասնակցել մեր երկրի ապագայի կերտմանը. Արթուր Վանեցյան

Հայաստանաբնակ եզդիներին սիրով կոչ եմ անում մասնակցել մեր երկրի ապագայի կերտմանը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի և աշխարհի մեր եզդի եղբայրներին և քույրերին՝ Նոր տարվա` Չարշամա Սարսալի կապակցությամբ։

Ցանկանում եմ բարեբեր և հաղթանակների տարի։ Մաղթում եմ, որ 2014 թվականի ցեղասպանությունից փախստական դարձած եզդիները արագ վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։

Հայաստանաբնակ եզդիներին սիրով կոչ եմ անում մասնակցել մեր երկրի ապագայի կերտմանը։

Շնորհավոր Նոր տարի», - ասված է ուղերձում։

  • Կիսվել: