ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» հանդիպման ժամանակ քննարկվել է շուրջ 700 նախագիծ

«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» հանդիպման ժամանակ քննարկվել է շուրջ 700 նախագիծ

«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» ծրագրի հեղինակները եւ The FUTERE ARMENIAN շարժման նախաձեռնողներ Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը քննարկեցին շուրջ 700 նախագծեր, գրում է news.am-ը: 

«Վերջին 20 տարում մենք ջանքեր ենք գործադրել փոփոխություններ իրականացնելու եւ մինչեւ 2020 թվականը կառուցելու մարդկանց եւ ներդրումների համար ավելի գրավիչ, բարգավաճ, ապահով եւ ինքնաբավ երկիր»,-ասաց Նուբար Աֆեյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվել է ՀՆԱ-ի 6% աճ։ Աֆեյանը հիեցրեց, որ այս աճն անկայուն է, քանի որ «հիմնականում դա պայմանավորված է սպառողական վարկերով եւ պետական ​​պարտքերով»:

Իր հերթին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ծրագրի նպատակներից է 50,000 հայ ընտանիքների Հայաստան տեղափոխելը:

Միջոցառումն ավարտվեց հարց ու պատասխանի նիստով:

Հյուրերի թվում էին ՀՀ կառավարության անդամներ, արտակարգ եւ լիազոր դեսպաններ, սփյուռքի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դոնորներ, իրականացվող ծրագրերի գործընկերներ եւ շահառուներ:

  • Կիսվել: