ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայանտառ»-ի «Գուլաբի» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել

«Հայանտառ»-ի «Գուլաբի» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 19։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։29-ին, մարվել՝ նոյեմբերի 3-ին, ժամը 00։09-ին։ Այրվել են մոտ 5 հա խոտածածկույթ, խաշամ և չոր ճյուղեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Ոստիկանության պարեկային ծառայության 2 և «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 17 աշխատակից։

  • Կիսվել: