ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու ուսումնական տարին

Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները եւ լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։

ՀՌՀ-ի ուսանողներին ( նախաբուհական կրթության կենտրոն, բակալավրիատ (առկա եւ հեռակա), մագիստրատուրա (առկա եւ հեռակա), ասպիրանտուրա, ՀՌՀ-ի Բիզնես դպրոց) հորդորում ենք չթուլացնել ուսումնական գործընթացի տեմպերը։

Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հայ-Ռուսական համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձեւաչափով ուսուցման եւ օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։

 

  • Կիսվել: