հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ կրթական հիմնարկությունը 2023֊2024 ուստարվա կրթաթոշակի մրցույթ է հայտարարում

Հայ կրթական հիմնարկությունը 2023֊2024 ուստարվա կրթաթոշակի մրցույթ է հայտարարում

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա  կրթաթոշակի մրցույթ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Հայ կրթական հիմնարկության հանրային կապերի պատասխանատու Վաչե Վարդանյանը։

«Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2023 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ: 

Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։

Պատերազմի մասնակից ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74»,-նշել է Վ. Վարդանյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։ Հիմնարկության կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը։

«Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն առցանց։
Մրցույթը կանցկացվի մինչև մայիսի 3-ը։

Մինչ դիմում-հայտ լրացնելը, ցանկացողները պետք է ծանոթանան մեր կողմից հովանավորվող համալսարանների և մասնագիտությունների ցանկին https://aef.am/university/ հղմամբ։

Առցանց հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://apply.aef.am/ հղմամբ»,-ընդհանրացրել է ՀԿՀ հանրային կապերի պատասխանատուն։

  • Կիսվել: