հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավդոլյանը ձեռք է բերել  աշխարհի ամենամեծ ածխահանքերից մեկը

Ավդոլյանը ձեռք է բերել աշխարհի ամենամեծ ածխահանքերից մեկը

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի A-Property ընկերությունը Յակուտիայում ձեռք է բերել աշխարհի ամենամեծ ածխահանքերից մեկը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ այն վաճառել է ռուսական առաջատար «Մեչել» հանքարդյունաբերող ընկերությունը՝ պարտքերը նվազեցնելու նպատակով: Ընկերությունից հավաստիացնում են, որ որոշումը ծանր է եղել, սակայն դա հնարավորություն է տվել ֆինանսական ու սոցիալական կայունություն ձեռք բերել:

Ալբերտ Ավդոլյանի A-Property ընկերությունը ածխահանքի 51 տոկոս բաժնեմասը գնել է 89 միլիարդ ռուբլով (1.2 միլիարդ դոլար)՝ նաև մարելով նախորդ սեփականատիրոջ 107 միլիոն դոլարի պարտքը

  • Կիսվել: