ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտնին տելեգրամյան ալիքի ադմինիստրատորը Yota-ի հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից գումար է շորթել

Հայտնին տելեգրամյան ալիքի ադմինիստրատորը Yota-ի հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից գումար է շորթել

՛՛Новый век՛՛ տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Ալեքսանդր Գուսովը 12 մլն ռուբլի է շորթել ռուս գործարար, բարերար, ՛՛Yota՛՛ ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանից: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Նշվում է, որ աղբյուրը, մասնավորապես, ասել է. ՛՛Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Գուսովը ներգրավված է գործարար եւ բարերար Ալբերտ Ավդոլյանից շորթման գործում՛՛:

  • Կիսվել: