հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ երիտասարդների երթն Աթենքում՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Հայ երիտասարդների երթն Աթենքում՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Նոյեմբերի 7-ին Աթենքի Սինտագմայի հրապարակում հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի, տեղեկանում ենք Հունաստանի ՀՅԴ երիտասարդական կառույցի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանություն:

՛՛Ոչ ոք չի կարող ժողովրդին արմատախիլ անել իր արմատներից։ Իր ժողովրդի ազատ ապրելու և իր ապագան որոշելու իրավունքի համար պայքարն անսակարկելի է, եւ այս պայքարում արցախցիները մեզ միշտ իրենց կողքին են ունենալու։ Մենք գիտենք, որ մեր պայքարը լինելու է երկար ու ցավոտ, բայց երբ պայքարն արդար է, արդարությունը միակ ճանապարհն է։ Կրկին գնալու ենք Շուշի և Տիգրանակերտ, մենք նորից կտեսնենք այս լեռները, հարթավայրերը և Հունոտ կիրճի ջրվեժները: Նորից կհանդիպենք, նորից կերգենք ու նորից կպարենք Ստեփանակերտում մեր ընկերների հետ, ինչպես մինչ այժմ բազմիցս ենք արել: Եվ դա խոստում է, ոչ թե երազանք՛՛,-ասված է կառույցի ֆեյսբուքյան էջում:

 

  • Կիսվել: