«Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները
Օրեր առաջ անհայտ անձինք Միքայել Նալբանդյանի արձանի հարակից հատվածում գտնվող «Հայ բարերարների ճեմուղու» հուշահամալիրից առևանգել են հուշարձանների մետաղյա պատկերները, ինչը վրդովմունք է առաջացրել նաև մեր սփյուռքահայ հայրենակիցների շրջանում՝ հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Դեպքի կապակցությամբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մտահգության նամակն է ուղղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան քայլեր տեղի ունեցածը պարզելու և հուշարձանների ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ: