հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հավկիթից մեծ կարկուտ է տեղացել Ալավերդիում. անկել են անասունները, վնասվել են մեքենաներ ու տան տանիքներ. լուսանկարներ

Հավկիթից մեծ կարկուտ է տեղացել Ալավերդիում. անկել են անասունները, վնասվել են մեքենաներ ու տան տանիքներ. լուսանկարներ

Օգոստոսի 2-ի երեկոյան ուժգին կարկուտ է տեղացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում եւ մի շարք գյուղերում:

365505451_1472071773604404_3871380742366733565_n.jpg (191 KB)

NEWS.am-ի հետ զրույցում Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն ասաց, որ կարկուտը տեղացել է մոտ կես ժամ:

365423196_1472041513607430_7339972651491892697_n.jpg (445 KB)

«Հավկիթից մեծ էր: Ահավոր աղետ է եղել: Ամբողջ բնակֆոնդը վնասվել է: Գյուղատնտեսական տեխնիկան է վնասվել, ավտոմեքենաները, դաշտում եղած անասուններն են վնասվել, նույնիսկ անկման դեպքեր ունենք: Բնակիչների տների տանիքներն են վնասվել»,- պատմեց Արկադի Թամազյանը:

365430069_1472041650274083_4887711628308756176_n.jpg (399 KB)

Նա ասաց, որ կազմվել է հանձնաժողով: Վնասների հավաքագրման աշխատանքները դեռեւս շարունակվում են: 

 365283089_1472041560274092_453540548048157440_n.jpg (454 KB)

365286061_1472041673607414_4823317092157289847_n.jpg (486 KB)

  • Կիսվել: