շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Հավատում եմ, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը. Արոնյան

Հավատում եմ, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը. Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Վերջին օրերն ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- գրել է Արոնյանը:

  • Կիսվել: