ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հավանաբար, որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում կա. Արծվիկ Մինասյանը՝ կացարանի հրդեհի մասին

Հավանաբար, որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտում կա. Արծվիկ Մինասյանը՝ կացարանի հրդեհի մասին

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ասպարեզ է նետում մի թեզ ու բոլորով սկսում են այդ թեզը պաշտպանել, սա կասկած է հարուցում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի ողբերգական հրդեհին, որին զոհ գնաց 15 զինվոր:

«Քննությունը չավարտված, գոնե ակտիվ փուլ չմտած, ո՞նց են իրենց իրավունք վերապահում նման մեղադրանքներ հնչեցնելու:

15 զինվոր մի գիշերվա մեջ մոխրացնել ու սրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, սրա համար գլուխները պատով չտալ, ելել անընդհատ հիմար թեզեր մեջտեղ բերել, սա խոսում է այն մասին, որ էս մարդկանց համար ոչ միայն օրինականությունն է ոչ մի բան, այլև մարդկային արժեք, կյանք, հայրենիք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված դեպքի վերաբերյալ հնչող հայտարարություններում առկա հակասությունները, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. Հավանաբար որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտումով: Ի՞նչ է նշանակում Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որ մի անգամ դեպքի վայր չեն այցելում, ընտանիքներին չեն այցելում: Ի՞նչ բարոյական ու քաղաքական իրավունք ունեն սրանք անընդհատ ինչ-որ մարդկանց մեղադրել»:

Նա նշեց, որ ընդդիմադիր գործիչները փորձ արել են այցելել դեպքի վայր, բայց իրենց մուտքն արգելել են: «Ի դեպ, հիմա էլ մեր պաշտպանության հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն զորակոչային շրջափուլում գնալ, ծանոթանալ, օգնել, օժանդակել, մերժումներ ենք ստանում: ՊՆ-ն մերժում է»,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: