շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հատուկ տակտիկական ուսումնավարժանք Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում

Հատուկ տակտիկական ուսումնավարժանք Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում

Մարտի 16-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժանք։

Ուսումնավարժանքի նպատակն էր օժանդակել ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, ստուգել և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, գործնական ունակությունները՝ հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև փոխհամագործակցությունը հրշեջ-փրկարարական ջոկատի և Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի անձնակազմերի միջև։

 

  • Կիսվել: