կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Հաստատվել են նախադպրոցական հաստատության ղեկավարման հավաստագրի համար փաստաթղթերի ընդունման ժամկետները

Հաստատվել են նախադպրոցական հաստատության ղեկավարման հավաստագրի համար փաստաթղթերի ընդունման ժամկետները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:

Համաձայն հրամանի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հասցեով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

  • Կիսվել: