հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները

Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ համապատասխան տոկոսով (70-100%) հավելավճար ստացող անձանց ցուցակները:

Դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Ըստ ցուցաբերած արդյունքների տրվող հավելավճարները.

  1. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,
  2. 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,
  3. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով,

Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած՝ հաշվարկային նույն սկզբունքով:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են նաև, որ այժմ շրջանառվում է նախագիծ ըստ որի՝ 200.000 դրամ դրույքաչափ կսահմանվի կամավոր ատեստավորմամբ 60-69 % արդյունք գրանցած ուսուցիչների համար:

  • Կիսվել: