երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 634 նոր դեպք, առողջացել 200 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 634 նոր դեպք, առողջացել 200 քաղաքացի

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ը՝ առողջացած, 4778-ը՝ մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, 10 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1150 է:

  • Կիսվել: