կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաստատվել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը

Հաստատվել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատել է ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թ. պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել մասնակցային բյուջետավորման գործընթացը և կանոնակարգել համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորման ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման, հաստատման և պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները։

Ի տարբերություն գործող օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցաների տրամադրման կարգի, կարգով սահմանվում են սուբվենցիոն հատկացումների գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունների ավելի պարզեցված մեխանիզմներ, որպեսզի բուն մասնակցային գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված սուբվենցիոն ծրագրերը հնարավոր լինի իրականացնել տվյալ՝ 2024 թ. բյուջետային տարում։

Նախատեսվում է հաստատվող կարգի գործողությունը տարածել ՀՀ 2024 թ. բյուջետային գործընթացի ժամանակահատվածում ծագած հարաբերությունների վրա և փորձարկել Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքներում:

2024 թ. հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն՝ ելնելով կարգի կիրառման արդյունքներից:

  • Կիսվել: